ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ»

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվելու է պետական կառույց, որը պայմանականորեն կարելի է անվանել «ֆինանսական հետախուզություն»: Այս մասին «Դե-ֆակտո» գործակալությանը հայտնել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերաքննիչ-վերստուգիչ վարչության պետ Լեւոն Շահինյանը: Նրա խոսքերով` տվյալ կառույցն իր վրա կվերցնի Հայաստանում շրջանառության մեջ մտցվող կապիտալների ծագմանը վերաբերող տեղեկատվության սիստեմավորումը եւ վերլուծությունը: Այն դեպքում, երբ կապիտալի աղբյուրը կասկածի տեղիք է տալիս, համապատասխան տեղեկատվությունը կուղարկվի իրավապահ մարմիններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---