«Հայկական ժամանակ». Տեր-Պետրոսյանը դժվարանում է գնահատել Արամ Սարգսյանի հայտարարությունը

«Հայկական ժամանակ». Տեր-Պետրոսյանը դժվարանում է գնահատել Արամ Սարգսյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբամել է Արամ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ասում էր, թե վայր է դնելու իր պատգամավորական մանդատն ու դուրս է գալու Կոնգրեսից: «Նախ, մինչև մեկնաբանելը նշեմ. Ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը ՀԱԿ-ի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: Իսկ այն հարցին, թե ինչպես դա պետք է պարզվի, Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ դա «կյանքը ցույց կտա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---