Սիրիայում ազատ են արձակվել գրոհայինների կողմից առևանգված Իրանի երկու քաղաքացիները

Սիրիայում ազատ են արձակվել գրոհայինների կողմից առևանգված Իրանի երկու քաղաքացիները

PanARMENIAN.Net - Իրանի երկու քաղաքացիներ, որոնց առևանգել էին մի քանի ամիս առաջ Սիրիայում հակակառավարական ուժերի գրոհայինները, ազատ են արձակվել:

Ըստ Թուրքիայում Իրանի դեսպանատան տվյալների, Շահմորադ Նաջաֆին ու Շահգոլի Գալավանդը արդեն այսօր կվերադառնան հայրենիք: Պատանդների ազատման մանրամասները չեն ներկայացվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ Իրանի հեռուստատեսության, Իրանի մի քանի քաղաքացիներ դեռ գերության մեջ են մնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---