Լևոն Շիրինյան. Օլանդի օրոք Հայկական հարցի լուծումը կարող է ձգձգվել

Լևոն Շիրինյան. Օլանդի օրոք Հայկական հարցի լուծումը կարող է ձգձգվել

PanARMENIAN.Net - Հայկական հարցում կարևոր է երեք մայրաքաղաքների՝ Փարիզի, Մոսկվայի և Վաշինգտոնի դերակատարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ քաղաքականությունն «այդ երկրների հետ է վարվում»:

«Մենք տեսանք, թե ինչպես Ցեղասպանության հետ առչնվող հարցը Ֆրանսիայում պիկի հասավ, սակայն այն մի տոկոսը որոշիչ եղավ: Ինձ վրա ցնցող տպավորություն թողեց Սարկոզիի խոսքը ընտրություններից հետո: Սա ֆրանսիական մշակույթին բնորոշ է, սա քաղաքականության մեջ անկեղծություն էր», - իր խոսքում նշեց Շիրինյանը:

Քաղաքագետի գնահատմամբ` Սարկոզիի՝ Ֆրանսիայի ժողովրդին ուղղված հետընտրական ելույթն ապացուցում է, որ ֆրանսիական իշխանությունը նվիրված է Ֆրանսիային: «Սարկոզին ինքը վեհացավ` Ֆրանսիան վեհացնելով», - նշեց բանախոսը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Օլանդը նույն հետաքրքրությունը կցուցաբերի Հայկական հարցի վերաբերյալ, Շիրինյանն ասաց, որ Սարկոզիի տրամադրությունն այս հարցում վճռական էր և օրինագծի ընդունումը «խաղ չէր հատկապես վերջին շրջանում»:

«Կնախընտրեի, որ Սարկոզին մնար, քանի որ նրա գործունեությունը շատ ակտիվ էր: Տեսնենք: Հնարավոր է, որ Օլանդի նախագահության ընթացքում նահանջ լինի», - ասաց Շիրինյանը՝ եզրափակելով, որ Օլանդի օրոք Հայկական հարցի լուծումը կարող է և ձգձգվել: Հարկ է նշել, որ նախընտրական արշավի ժամանակ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես կողմ հանդես եկավ Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունմանը: «Անկախ ճնշումներից, ես ամեն ինչ կանեմ, որ օրենքն ընդունվի: Հայերի պատմությունը երբեք չի մոռացվի, քանի որ երբեք չի վիճարկվի»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---