ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԷՐՎԵ ԿԱՐՈՖՖԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գլխավոր տնօրենի եւ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 37-ամյա Էրվե Կարոֆֆը: Իր առաքելությունը Հայաստանում ավարտող գործարանի ներկայիս գլխավոր տնօրեն Պյեռ Լարեչը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարից Էրվե Կարոֆֆը զբաղեցնում է ձեռնարկության գործադիր տնօրենի պաշտոնը: 1999 թվականից եւ մինչեւ Հայաստանում իր նշանակումը Է.Կարոֆֆն աշխատում էր Մոսկվայում` որպես «Pernod Ricard Rouss» ընկերության ֆինանսական տնօրեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---