Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը տրամադրված է հաղթանակի

Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը տրամադրված է հաղթանակի

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի կազմում ընկերական խաղերին մասնակցելուց հետո, նա մի փոքր կհանգստանա, իսկ հունիսի 16-ից կսկսի մարզվել, թիմի ռիթմին հարմարվելու և լավ մարզավիճակում լինելու համար, երբ կսկսվի Դոնեցկի թիմի հավաքը»:

Մայիսի 25-ից Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Հունաստանի (մայիսի 31) և Ղազախստանի (հունիսի 5) հետ ընկերական խաղերին: «Եվրոպայի առաջնության առաջին օրերին ազատ եմ լինելու և հուսով եմ, որ առաջին խաղերը կտեսնեմ Երևանում: Առանձնակի նախապատվություն չունեմ: Ֆուտբոլն այժմ այնպիսին է, որ հաղթում է այն թիմը, որն ավելի լավ է նախապատրաստված և միտված է հաղթանակի: Որ թիմի մոտ այս երկու որակներն առավել լիարժեք դրսևորվեն, այն թիմն էլ կհաղթի»,-Մխիթարյանի խոսնք է փոխանցում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---