Հրաձգության աշխարհի գավաթում 10 մետր հեռավորությունից Նորայր Բախտամյանը 4-րդ տեղն է զբաղեցրել

Հրաձգության աշխարհի գավաթում 10 մետր հեռավորությունից Նորայր Բախտամյանը 4-րդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Հրաձգության աշխարհի գավաթում, որն ընթանում է Միլանում, 10 մետր հեռավորությունից Նորայր Բախտամյանը օդամղիչ ատրճանակով 683.3 միավոր է վաստակել և զբաղեցրել 4-րդ տեղը: Հայ հրաձիգը Օլիմպիական ուղեգիր ունի և պատրաստվում է խաղերին:

684,6 միավորով առաջին տեղը զբաղեցրել է 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Թան Ժոնգլիանգը (Չինաստան): 684,3 միավորով արծաթե մեդալ է նվաճել Քելես Իսմայիլը (Թուրքիա), իսկ 3-րդ տեղում Վլադիմիր Գոնչարովն է (Ռուսաստան), որը 384 միավոր է վաստակել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---