ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԼՂՀ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ

PanARMENIAN.Net - Միջազգային դիտորդները չեն հրավիրվել Լեռնային Ղարաբաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւելու համար: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը` մեկնաբանելով օգոստոսի 8-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը կանխելու Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտադրությունը: Մարտիրոսյանի խոսքերով` ԼՂՀ իշխանություններն արտասահմանյան դիտորդների հրավիրել են միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը միշտ փորձել է խափանել դիտորդների ժամանումը Լեռնային Ղարաբաղ, «սակայն բոլոր նման փորձերն ապարդյուն են եղել»: Ընդսմին նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցներում արտասահմանյան դիտորդները չափազանց բարձր են գնահատել դրանց նախապատրաստումն եւ անցկացումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---