Միխայիլ Մարգելով. Սիրիական ճգնաժամը չի կարելի կացնով «կտրել», այն կարելի «լուծել» նրբունելիով

Միխայիլ Մարգելով. Սիրիական ճգնաժամը չի կարելի կացնով «կտրել», այն կարելի «լուծել» նրբունելիով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է «ութնյակի» երկրների առաջնորդներին ներկայացնել Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը և կոչ անել չփորձել սիրիական ճգնաժամը «կտրել» կացնով: Այս մասին հայտարարել է Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա ընդգծել է, որ իրավիճակը Սիրիայում չի կարելի դիտարկել «արաբական գարունից» անջատ:

Նա ընդգծել է նաև, որ Սիրիան Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու գործընթացում առաջնային դեր ունեցող երկիր է, և այդ երկրում տիրող իրավիճակը մտահոգություն է պատճառում ոչ միայն արաբական աշխարհին, այլ նաև Իսրայելին: Նա հավելել է նաև, որ այս հարցում պետք է առաջնորդվել բժշկական «մի վնասիր» սկզբունքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---