Քաղաքագետ. «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից կարևոր իրադարձություն չէ

Քաղաքագետ. «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից կարևոր իրադարձություն չէ

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը Հայ ազգային կոնգրեսի կազմից առանձնապես կարևոր իրադարձություն չէ»,-ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մամլո ասուլիսում: Ըստ նրա, ՀԱԿ տրոհումը կարող է շարունակվել, քանի որ մինչ ընտրությունները բավարար քանակի հակասություններ էին առաջացել դաշինքի ներսում, սակայյն դա չի անդրադառնա Կոնգրեսի հետագա դերի վրա, քանի որ հիմնական դերակատարը, հիմնական կապող օղակը Լևոն Տեր-Պետրոսյանն է: ՀԱԿ-ը միասեռ չէ, նշել է քաղաքագետը, սակայն եթե առաջին նախագահը հեռանա, դա կլինի ՀԱԿ-ի վերջը, ոչ թե առանձին կուսակցությունների դուրս գալը:

Իսկանդարյանն ասել է, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը միասեռ չեն: «Հենց «իշխանության կուսակցություն» հասկացությունը նույնպես նոմինալ է, քանի որ իշխանական վերնախավում ևս մշտական պայքար է գնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---