Ադրբեջանը կրկին սպառնում է. Մինչև ԼՂ խնդիրը չլուծվի Բաքվի պայմաններով, Երևանի հետ համագործակցություն չի լինի

Ադրբեջանը կրկին սպառնում է. Մինչև ԼՂ խնդիրը չլուծվի Բաքվի պայմաններով, Երևանի հետ համագործակցություն չի լինի

PanARMENIAN.Net - Մինչև Հայաստանը չվերադարձնի ազատագրված տարածքներն ու ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի հետ որևէ համագործակցության և սահմանների բացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՍՏՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Գաջիևը:

Գաջիևը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձը ՍՏՀԿ ԽՎ լիագումար նիստի մասնակիցներին, որում նա կոչ է արել ուշադրություն դարձնել տարածաշրջանում փակ սահմանների խնդրին, որը խանգարում է տարածաշրջանային համագործակցությանը: Նա հիշեցրել է, որ 6 տարի առաջ` Երևանում նիստի ժամանակ, մասնակիցներին նույն կոչով դիմել է այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ադրբեջանցի պատգամավորը նկատել է նաև, թե ապացույցն այն բանի, որ միջազգային հանրությունն օժանդակում է Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այն է, որ այդ երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է դարձել:

Մայիսի 21-23 Հայաստանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երևան են ժամանել Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները; Որպես դիտորդ նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելոռուսիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչներ:

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է դարձել 2011թ. հոկտեմբերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---