ՍՏՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայ-թուրքական խնդիրների լուծման հույս ունի

ՍՏՀԿ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայ-թուրքական խնդիրների լուծման հույս ունի

PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին հայ-թուրքական սահմանի բացումը կապել է Ադրբեջանին Արցախի տարածքների վերադարձի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ զանազան բանաձևերի հետ: «Եվ այդ խնդիրները հեշտ լուծելի չեն»,- նկատել է նա:

Սաֆին Հայաստանին և Թուրքիային, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել այդ խնդիրներին` հավելելով. «Որպես ՍՏՀԿ երկրներ` պետք է երկխոսության մեջ լինեն և հարաբերությունների զարգացման շրջանակներում լուծեն խնդիրները: Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի, խաղաղության և արդարության շրջանակներում»:

Մայիսի 21-23 Հայաստանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Երևան են ժամանել Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները; Որպես դիտորդ նիստին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելոռուսիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Սլովակիայի խորհրդարանների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---