ՀՀԿ-ն պատգամավորի պաշտոնից ինքնաբացարկի 67 դիմում է ներկայացրել ԿԸՀ

ՀՀԿ-ն պատգամավորի պաշտոնից ինքնաբացարկի 67 դիմում է ներկայացրել ԿԸՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ընտրացուցակից 67 հոգի պատգամավորի պաշտոնից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ անուններին, ապա, նրա խոսքով, ինքն առայժմ հստակ կարող է նշել միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունները: Հարությունյանը հավելել է, որ ինքնաբացարկ հայտարարած մյուս մարդկանց անուն-ազգանունները կկարողանա նշել ավելի ուշ` այն բանից հետո, երբ ծանոթանա բոլորի դիմումներին:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---