ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Եվրամիության եւ Եվրախորհրդի նախաձեռնությունները կարող են լրացնել, ոչ թե փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ գործընթացում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Դե-ֆակտո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում վերջին ժամանակներս այդ կառույցների նկատելի ակտիվությունը: Նշելով, որ Հայաստանը դրական է վերաբերվում ԵՄ-ի եւ ԵԽ-ի նախաձեռնություններին, որոնք արտահայտվում են նրանց ներկայացուցիչների հաճախակի դարձած այցերով հակամարտության տարածաշրջան, Վ.Օսկանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վարույթում: Նախարարը տեղեկացրել է, որ հուլիսին ակնկալվում է «մինսկյան» համանախագահների հերթական այցը տարածաշրջան, որտեղ նրանց կներկայացվեն կարգավորման արդի փուլի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---