ԱՆՐԻ ԺԱԿՈԼԵՆ. ԵՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ, ՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԵԼ

PanARMENIAN.Net - Թեեւ Եվրամիությունը հատուկ առաքելություն չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, սակայն այդ կառույցը առաջարկում է օժանդակության նոր ձեւ, որը կարող է նպաստել հիմնախնդրի լուծմանը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, ԵՄ "Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ" ծրագիրը որոշակի պայմաններ կառաջարկի բոլոր այն երկրներին, որոնք կընդգրկվեն ծրագրին: Նշենք, որ ԵՄ-ն մտադիր է այդ ծրագրում ընդգրկել նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Ա.Ժակոլենի խոսքերով, այդ ծրագրի մասնակից երկրները պետք է համապատասխանեն ԵՄ չափանիշներին, որոնցից մեկը` հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է: Եվրամիության նոր նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության պահպանման մեջ եւ սա այն հնարավորությունն է, որից պետք է օգտվել, գտնում է ֆրանսիացի դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ միակ կազմակերպությունը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, շարունակում է մնալ ԵԱՀԿ-ն, որին հաշվետու է Մինսկի խումբը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---