EURO-2012 հանդիպումների օրերին հասարակական վայրերում կանոնակարգը կպահպանեն 22 հազար իրավապահներ

EURO-2012 հանդիպումների օրերին հասարակական վայրերում կանոնակարգը կպահպանեն 22 հազար իրավապահներ

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012թ. առաջնության հանդիպումների օրերին հասարակական վայրերում կանոնակարգը կպահպանեն 22 հազ. իրավապահներ, հանդիպումների միջև օրերին կանոնակարգի պահպանման համար պատասխանատու կլինեն 11 հազ. իրավապահներ: Ավտոճանապարհներին ոստիկաններին կօգնեն ՊԱՏ 2 հազ. աշխատակիցներ:

«Հասկանալի է, որ առաջնության ժամանակ ծառայությունը կանոնակարգված ժամանակացույցով չի կատարվելու, ուստի մենք ներքին զորքերի ստորաբաժանումներից բաղկացած պատրաստի պահեստ ունենք, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության կգան»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ Հասարակական անվտանգության բաժնի պետ Սերգեյ Պոգոտովը, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր խաղի մեկնարկից առաջ մարզադաշտերն ու այլ պաշտոնական վայրերը կզննեն իրավապահների հատուկ խմբերը ծառայողական շներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---