ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյա՞նը

ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյա՞նը

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ում ընթացող պատգամավորական մանդատների բաշխման ընթացքում պատգամավորական մանդատ ստացավ նաև ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ 5-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրվելու, հավելելով, որ հավանաբար պաշտոն կստանա գործադիր մարմնում, իսկ թե որ նախարարությունը կղեկավարի՝ չմանրամասնեց։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱԺ նախագահ նշանակվի Հովիկ Աբրահամյանը, Նիկոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»։

Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունն է: Ի դեպ, պատգամավորները կարող են իրենց մանդատները ստանալ մինչև վաղը առավոտ: Առանց մանդատի ԱԺ մուտք գործել հնարավոր չի լինի։

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---