Շուշան Պետրոսյանն ուզում է օրինակ ծառայել ԱԺ իր գործընկերներին

Շուշան Պետրոսյանն ուզում է օրինակ ծառայել ԱԺ իր գործընկերներին

PanARMENIAN.Net - Նորընտիր խորհրդարանի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր ԿԸՀ վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասաց, որ Պետրոսյանն ասաց, որ 5–րդ գումարման Ազգային ժողովում ուզում է լավագույն օրինակը դառնալ իր գործընկերների համար:

Անդրադառնալով Երևանի արտաքին տեսքին առնչվող խնդիրներին՝ նորընտիր պատգամավորն ասել է, որ Երևանի տեսքին վերաբերող ցանկացած փոփոխություն կատարելիս կառուցապատողները պետք է հաշվի նստեն երևանցիների հետ. «Եթե յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ինչ-որ բան կառուցելու, սակայն դա անելիս հաշվի չի նստում ճարտարապետի և ճարտարապետական շինությունների տեսքի հետ, ապա դա ամենաթողություն է, որն անթույլատրելի է ինձ համար, որովհետև ճարտարապետի գործը պետք է հաշվի առնվի։ Երբեմն գումար տվողներն իրենք են սկում ճարտարապետ լինել առանց համապատասխան կրթության»,–ասաց Պետրոսյանը` հավելելով որ առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում Հին Երևանի տեսքին վերաբերող հարցեր։

Երգչուհու համար մեկենասի լավագույն կերպարը Մանթաշովն է, որին էլ ուզում է, որ նմանվեն մեր մեկենաս–օլիգարխները։

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---