Սամվել Ֆարմանյան. Պատգամավորները չպետք է մոռանան իրենց տված խոստումները

Սամվել Ֆարմանյան. Պատգամավորները չպետք է մոռանան իրենց տված խոստումները

PanARMENIAN.Net - ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր մանդատը ստանալուց հետո լրագրողներին ասաց, որ ընտրված պատգամավորները, ովքեր խոստումներ են տվել իրենց ընտրողներին, մեկ օր անգամ չպետք է մոռանան այն խոստումների մասին. «Ես ինքս, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, պատրաստվում եմ լինել շատ ակտիվ, ինչպես խոստացել եմ իմ ընտրողներին: Օգոստոսի մեկից իմ ընտրատարածքում պատրաստվում եմ բացել 5 տարի ժամկետով մշտապես գործող թվով 8 հանրային ընդունարաններ իմ ընտրողների հետ մշտական հետադարձ կապ ապահովելու համար»:

Պատգամավորն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք ԱԺ-ում քննարկման կդրվեն ինքը պատրաստվում է քննարկել իր ընտրողների, քաղաքացիների, մասնագետների հետ` փորձելու համար ձևավորել միասնական կարծիք և այդ կարծիքը ներկայացնելու ԱԺ-ում. «Դուք ինձ ԱԺ-ում չեք տեսնի պասիվ, ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորի դերում և ոչ էլ պատգամավորի դերում, ով թույլ կտա որ իր փոխարեն քվեարկեն»:

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---