Սամվել Նիկոյանը հավաստիացնում է, որ նոր ԱԺ-ն աշխատելու է բարեկրթության սահմաններում

Սամվել Նիկոյանը հավաստիացնում է, որ նոր ԱԺ-ն աշխատելու է բարեկրթության սահմաններում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը այսօր ԿԸՀ-ում իր մանդատը ստանալուց հետո լրագրողներին ասաց, որ ինչպես նախորդ ԱԺ-ները, այնպես էլ 5-րդ գումարման ԱԺ-ն աշխատելու է բարեկրթության սահմաններում. «Կարող են լինել բարձր տոնով խոսակցություններ, բայց համեմատեք մեր ԱԺ-ն այլ երկրների խորհրդարանների հետ, օրինակ` Ռուսաստանի կամ Ուկրաինայի, կտեսնեք, որ մենք ունենք շատ լավ, բարեկիրթ խորհրդարան, և բոլոր պատգամավորները ընկերական հարաբերություններ ունեն, իսկ քաղաքական բանավեճը մնում է քաղաքական բանավեճ»:

Ըստ Նիկոյանի` բացի նրանից, որ պատգամավորները տարբերվում են իրենց քաղաքական դիրքորոշումներով և հաճախ բանավիճում են, նրանք ունեն մեկ ընդհանուր շահ` ԱԺ պատգամավորի բարքի և ԱԺ հարգանքը:

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---