Թուրքիան արգելում է գործադուլ անել ավիացիայի ոլորտի աշխատակիցներին

Թուրքիան արգելում է գործադուլ անել ավիացիայի ոլորտի աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնց համաձայն երկրի ավիացիոն ոլորտում արգելվում են ցանկացած տիպի գործադուլները: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հղում անելով Fox News-ին, քվեարկությունն այս հարցի վերաբերյալ տեղի ունեցավ մայիսի 30-ի ուշ երեկոյան: Ավիացիոն ոլորտի աշխատակիցների արհմիություններում կարծում են, որ այս որոշումը վերջնական չէ՝ նրանք հուսով են, որ նախագհն իր վետոն կդնի այդ օրինագծի վրա: Այդ միջոցներին կողմ է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Օրինագծի ընդունումն անցնում էր Ստամբուլի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի ֆոնի վրա, որի պատճառով Turkish Airlines-ը, երկրի խոշորագույն ավիաընկերությունը, ստիպված էր մայիսի 30-ին շուրջ 100 չվերթ չեղյալ հայտարարել: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---