12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ ՀՀԿ-ից, 4-ը` ԲՀԿ-ից

12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ ՀՀԿ-ից, 4-ը` ԲՀԿ-ից

PanARMENIAN.Net -

Հայաստանի Ազգային ժողովը «Դոնտի բանաձևի» հիման վրա ընտրեց մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին: Ինչպես և նախօրոք հայտնի էր, 12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից, իսկ մնացած 4-ը` «Բարգավաճ Հայաստանից»:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորեց Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), պետական-իրավական հարցերի հանձնաժողովը` Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կրյուն Նահապետյանը (ՀՀԿ), առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը` Արա Բաբլոյանը (ՀՀԿ), գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը (ՀՀԿ):

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները գլխավորեցին հետևյալ մշտական հանձնաժողովները` Նաիրա Զոհրաբյանը` եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Սամվել Բալասանյանը` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը, Ստեփան Մարգարյանը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, իսկ Էլինար Վարդանյանը` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---