Վ.ՊՈՒՏԻՆ. ԱՊՀ-Ն ՀԱՍԵԼ Է ՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ` ԿԱՄ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ, ԿԱՄ ՓԼՈՒԶՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ն հասել է «որոշակի սահմանագծի»` կամ ամրապնդում, կամ փլուզում: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի նիստին: «Մենք գտնվում ենք այլընտրանքի առջեւ` կամ մենք կհասնենք ԱՊՀ-ի որակական ամրապնդմանը, կստեղծենք նրա հիմքի վրա իրապես աշխատող, աշխարհում ազդեցիկ տարածաշրջանային կառույց, կամ մեզ անխուսափելիորեն սպասում է այդ աշխարհաքաղաքական տարածության «փլուզում»,- ասել է Պուտինը: Նրա կարծիքով, իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակի հետեւանքը կլինի հետաքրքրության անկումը Համագործակցության աշխատանքի հանդեպ նրա մասնակից-պետությունների շրջանում»: Այդ պատճառով, համոզված է Պուտինը, Ռուսաստանը իրավունք չունի թույլ տալու ԱՊՀ փլուզումը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը չունի ԱՊՀ դաշտում գործելու մենաշնորհ, թեեւ «մի շարք օբյեկտիվ պատճառներով Ռուսաստանը կար եւ մնում է ինտեգրման գործընթացների շարժիչ ուժը ԱՊՀ տարածքում: Նախագահը կոչ է արել օրինակ վերցնել ետխորհրդային տարածքում գործող այլ կազմակերպություններից` ՀԱՊԿ, ԵվրազՏՀ, ՄՏՏ, անվանելով այդ կառույցները «առավել դինամիկ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---