Ռոջեր Ֆեդերեր. Ես միշտ հիանում եմ Դավիթ Նալբանդյանի խաղով

Ռոջեր Ֆեդերեր. Ես միշտ հիանում եմ Դավիթ Նալբանդյանի խաղով

PanARMENIAN.Net - «Մեծ սաղավարտում» 16 անգամ չեմպիոնի կոչման արժանացած աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ ինքը միշտ հիանում է Դավիթ Նալբանդյանի խաղով:

«Դավիթը միշտ հստակ է խփում, ճիշտ այնտեղ, որտեղ ցանկանում է: Ցանկացած կորտում նա հեշտությամբ կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Նա այն սակավաթիվ թենիսիստներից է, որոնք դուրս են եկել «Մեծ սաղավարտի» բոլոր 4 առաջնությունների կիսաեզրափակիչ»,-Ֆեդերերի խոսքը հաղորդում է fuebuena.com.ar-ը:

Նա վերհիշել է Շանհայի խաղը, որտեղ Նալբանդյանը իր նկատմամբ 5 սեթերում հաղթանակ տարավ. «Մենք իրար դեռ երիտասարդ տարիքից ճանաչում ենք, ես պարտվել եմ Դավիթին ԱՄՆ բաց առաջնությունում, ապա հաղթանակ եմ տարել Orange Bowl կիսաեզրափակչում և դարձել համաշխարհային վարկանիշի առաջին համարը»:

«Այնպես որ, ես թուլություն ունեմ Նալբանդյանի խաղի նկատմամաբ, իսկ նա ամեն անգամ տպավորում է»,-հավելել է շվեյցարացին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---