Հայ-ադրբեջանական սահմանագոտում ԵԱՀԿ միակողմանի դիտարկում է անցկացվել

Հայ-ադրբեջանական սահմանագոտում ԵԱՀԿ միակողմանի դիտարկում է անցկացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում:

Արտահերթ դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ ԽրիստոԽրիստովը և Անտալ Խերդիչը:

Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վ. Մելքումյանը:

Միջադեպն արձանագրվել էր մայիսի 31-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում անցկացված ԵԱՀԿ հերթական դիտարկումից ընդամենը ժամեր անց:

ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---