Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության համար կառավարությունը 92,8 մլն դրամ է հատկացրել

Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության համար կառավարությունը 92,8 մլն դրամ է հատկացրել

PanARMENIAN.Net - 2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92,8 մլն դրամ։

Եվս 5,8 մլն դրամ է տրամադրվել 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային Պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։ Լոնդոնը Պարալիմպիկ խաղերը հյուրընկալում է արդեն երրորդ անգամ (մինչ այդ դրանք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում են անցկացվել 1908 և 1948 թվականներին):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---