Էդուարդ Շարմազանով. Վերջնագրերով խոսելու Թուրքիայի գործելաոճն անընդունելի է

Էդուարդ Շարմազանով. Վերջնագրերով խոսելու Թուրքիայի գործելաոճն անընդունելի է

PanARMENIAN.Net - Երեկ հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որն ասել է, թե «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»: Արձագանքելով Ա. Դավութօղլուին ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և խեղաթյուրել իրականությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտութուն, թե Հայաստանից արևմուտք և թե Արցախից արևելք ընկած երկրների ղեկավարների` ևս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, և այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…

Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---