«Կրասնոդարը» սկսել է նախապատրաստվել 2012-2013թթ Ռուսաստանի առաջնության նոր խաղաշրջանին

«Կրասնոդարը» սկսել է նախապատրաստվել 2012-2013թթ Ռուսաստանի առաջնության նոր խաղաշրջանին

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» խաղացողները հավաքվել են «Չետուկ» ՈւՄԲ-ում, որպեսզի սկսեն նախապատրաստվել հունիսի 22-ին մեկնարկող 2012-2013-ի նոր խաղաշրջանին:

Առաջինը բազա է ժամանել թիմի նոր խաղացող Վլադիսլավ Իգնատևը, նա նախկինում խաղում էր «Լոկոմոտիվում»: Նրան հետևել են թիմի մյուս խաղացողները:

Վերջին երեք օրերին ֆուտբոլիստները պետք է ավանդական դարձած խորազնին բժշկական հետազոտություն անցնեն, իսկ արդեն հունիսի 14-ին թիմը կմեկնի Սլովենիա, որտեղ ծրագրված է խաղաշրջանից առաջ նրա առաջին հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Կրասնոդարի» կազմում հավաքի կմեկնի նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---