Իրանի կառավարությունը վետո է դրել EURO-2012-ի խաղերի կանանց և տղամարդկանց համատեղ դիտման վրա

Իրանի կառավարությունը վետո է դրել EURO-2012-ի խաղերի կանանց և տղամարդկանց համատեղ դիտման վրա

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը վետո է դրել բարերում, սրճարաններում և ռեստորաններում EURO-2012-ի խաղերի կանանց և տղամարդկանց համատեղ դիտման վրա:

Իշխանությունների կարծիքով, այս միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական կերպարին, գրում է gazeta.ru-ն:

«Անպատեհ իրավիճակ է, երբ կանայք և տղամարդիկ ֆուտբոլը միասին են դիտում»,-ոստիկանապետի տեղակալ Բահման Կարգարի խոսքը հաղորդում է AFP-ը:

«Խաղերի դիտման ընթացքում տղմարդիկ հուզվում են, իրենց վուլգար են պահում կամ կեղտոտ կատակներ են իրենց թույլ տալիս:

Կինն արժանի չէ ֆուտբոլ նայել նման շրջապատում: Նրանք պետք է շնորհակալություն հայտնեն ոստիկանությանը նման որոշման համար»,-համոզված է ոստիկանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---