Տալի հուշամրցաշարի 4-րդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ

Տալի հուշամրցաշարի 4-րդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Մոսկվայում վերսկսվեց Միխայիլ Տալի հուշամրցաշարը: 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով 41-րդ քայլում կիսեց միավորները Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Այս տուրից հետո Արոնյանը 2 միավոր է վաստակել և 5-րդ տեղն է զբաղեցնում:

Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) հաղթանակ է տարել Եվգենի Տոմաշևսկու (Ռուսաստան) հանդեպ: Ալեքսանդր Մորոզևիչ – Թեյմուր Ռաջաբով, Մագնուս Կարլսեն – Ալեքսանդր Գրիշչուկ և Լյուկ Մաքշեյն – Հիկարու Նակամուրա պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---