Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ ԵՄ նավթային էմբարգոյին

Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ ԵՄ նավթային էմբարգոյին

PanARMENIAN.Net - Մոսկվայում դեմ են Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներին, այդ թվում` նավթային էմբարգոյին, հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեզ, ըստ էության, այնքան կարևոր չէ, թե այդ էմբարգոն երբ կարող է ներմուծվել:

Մեզ համար կարևոր է, որպեսզի ԵՄ-ն, ինչպես և ԱՄՆ-ը առհասարակ հրաժարվեն միակողմանի պատժամիջոցներից»,- ասել է նա:

«Ռուսական կողմը հանդես է եկել և գալու է միակողմանի պատժամիջոցների դեմ»,- ասել է Ռյաբկովը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---