ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ16 սեպտեմբերի 2004 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը «դեմ առ դեմ»` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Աստանայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Առաջին 15 րոպեների ընթացքում հանդիպմանը ներկա են գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Անրի Ժակոլենը: Բանակցությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպումը շարունակել են Ռուսաստանի նախագահի ներկայությամբ: Եռակողմ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կրկին շարունակել են առանձնազրույցը: «Արդյունքներով պարծենալ չենք կարող: Մենք քննարկում ենք շատ բարդ խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք»,- հայտարարել է Քոչարյանը հանդիպումից հետո: Միաժամանակ նա նշել է, որ երկու կողմերը համբերատարությամբ են վերաբերում երկխոսությանը, եւ բանակցային գործընթացը շարունակվում է: «Նախագահները ճշտել են որոշակի դիրքորոշումներ, ձեւավորվել են տեսակետներ, եւ այժմ մեզ ժամանակ է պետք կողմնորոշվելու համար»- հաղորդել է Քոչարյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, հանդիպման ժամանակ ինքը եւ Քոչարյանն ամփոփել են արտգործնախարարների բանակցությունների արդյունքները: «Ես դրական եմ գնահատում, որ անփոփոխ մակարդակով, մշտական ձեւաչափով ընթանում են արտգործնախարարների հանդիպումներ` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ», -ասել է Ալիեւը: Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպման ավարտից հետո հայտարարել են Ղարաբաղի խնդրի լուծման բացառապես քաղաքական միջոցների որոնման իրենց պատրաստակամության մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ հաստատել են «հրադադարի վերաբերյալ պարտավորությունների կատարումը»: Բանակցությունների ընթացքում նշվել է, որ Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության գծով նրա գործընկերները`ԱՄՆ եւ Ֆրանսիան կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցույց տալ հակամարտության կարգավորման գործընթացին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագաների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գարնանը Վաշինգտոնում, դրան հետեւել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |