ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է երկրում Ֆինլանդիայի դեսպան Տերի Հակալային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները` մասնավորապես ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի եւ խաղաղապահ գործունեության շրջանակներում: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունները կզարգանան ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու մշակութային բնագավառներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---