ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ֆավորիտներ չունի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին: Խոսելով Եվրամիությանը տարածաշրջանի երկրների անդամակցության հնարավորության մասին` նա նշել է, որ ԵՄ-ն սկզբունքորեն պատրաստ է անդամի կարգավիճակ շնորհել ցանկացած եվրոպական երկրի: Եվրոպայի սահմանները ֆիքսված չեն եւ ժամանակի հետ փոխոխվում են: Սակայն, այսօր, երբ ԵՄ-ն ընդլայնվել է 10 նոր անդամով, խոսել նոր ընդլայման մասին, այդքան էլ նպատակահարմար չէ, նշել է նա: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հարավային Կովկասի երկրները Եվրոպայի մաս չեն կազմում: «Նրանք ներկա պահին չեն կազմում եվրոպական Եվրոպայի մաս», ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը: Սակայն ԵՄ «Ընդլայված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի սկբունքը ենթադրում է սերտ համագործակցություն այն երկրների հետ, որոնք մոտ ապագայում դեռեւս չեն կարող դառնալ ԵՄ անդամներ: Ռ.Պրոդիի խոսքերով, Եվրոպան խոշոր ներդրող է, ինչպես նաեւ ազդեցիկ խաղացող միջազգային տնտեսական դաշտում: «ՄԵնք պատրաստ ենք խոշոր ներդրումներ կատարել Հարավային Կովակսի երկրների տնտեսություններում»,- ասել է նա: Ընդ որում Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաեւ Ռուսաստանի որոշիչ դերը եվրոպական ընտանիքին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---