«Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը ԱԺ-ում կքննարկվի հունիսի 20-ին

«Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը ԱԺ-ում կքննարկվի  հունիսի 20-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի` «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012 թվականի հունիսի 20-ին ժամը 10.00-ին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԱԺ լրատվական ծառայությունից`Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---