«Հայկական ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը Սամվել Ալեքսանյանին «տեղն է դրել»

«Հայկական ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը Սամվել Ալեքսանյանին «տեղն է դրել»

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: ԱԺ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին, Ալեքյանյանը նրան ասել է, թե ինքն էլ է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե` քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ: «Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել Է Դեմիրճյանն ու հեռացել: Այնուհետև Ալեքսանյանը մոտեցել է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա: «Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---