ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը Նյու Յորքում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախարարների հերթական` չորրորդ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Վ.Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանին, որի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցեր: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է վերջին զարգացումները կարգավորման գործընթացում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---