Երևանում կայացել է Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարը

Երևանում կայացել է  Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարը

PanARMENIAN.Net - Այս հանգստյան օրերին արդեն 3-րդ տարին է Երևանում անցկացվել է սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին:

Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մրցել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:

Հայ պատանիներից մրցաշարի հաղթողներ են դարձել Ռաֆիկ Սահակյանը (48 կգ), Ջոն Բալայանը (52 կգ) և Գրիգոր Մխիթարյանը (56 կգ), իսկ աղջիկների պայքարում հավասարը չեն ունեցել Դիանա Հովհաննիսյանը (52 կգ) և Ռոզա Խաչատրյանը (60 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---