ԴՈՐՏՄՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-26-ը ամերիկյան Դորտմուտ քաղաքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին նվիրված խորհրդաժողովում Ադրբեջանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնել են ճանաչել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը եւ այն արձանագրել խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթում: Այդ մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական Արամ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ճանաչումը նշանակում է, որ ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանի առջեւ կնստի ԼՂՀ ներկայացուցիչների հետ, դա արդեն մեծ բեկում է, - հայտարարել է Ա.Սարգսյանը: Նրա խոսքերով` այդ հանդիպման ընթացքին ուշադիր հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ նման հանդիպումների հիման վրա է նա մշակում իր գործունեության հետագա ռազմավարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Նշենք, որ Ա.Սարգսյանը դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում այդ հանդիպումների նկատմամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---