Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը կմասնակցի Վլադիմիր Դվորկովիչի 7-րդ հուշամրցաշարում

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը կմասնակցի Վլադիմիր Դվորկովիչի  7-րդ հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը հունիսի 29-ին Մոսկվայում սկսում է մասնակցությունը Վլադիմիր Դվորկովիչի 7-րդ հուշամրցաշարում:

Հայ շախմատիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Լեհաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները և «Դվորկովիչի հյուրասենյակի» թիմը:

Իսկ Հելսինկիում ավարտված Ֆինլանդիայի առաջնությունում միջազգային վարպետ Միքայել Հակոբովը 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 4-րդ տեղը: 8,5 միավորով երկրի չեմպիոն դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Վիլկա Սիպիլան:

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 3-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում կմասնակցեն անցկացվելիք ավանդական օփենին, տեղեկացնում է armchess.am:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---