ԱՊԼ-ն կողմ է ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում

ԱՊԼ-ն կողմ է ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կսատարի ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում, երկուշաբթի հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ էլ Արաբին Սիրիայի ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի բացմանը, որն իր աշխատանքն է սկսել Կահիրեում:

«ԱՊԼ-ն կողմ է ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում»,-ասել է Նաբիլ էլ Արաբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանդիպումը կշարունակվի նաև վաղը, այն անցնում է ԱՊԼ նախաձեռնությամբ: Խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 250 ներկայացուցիչներ:

Ավելի վաղ, ներքին զինյալ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել խորհրդաժողովը:

Խորհրդաժողովը կանցնի փակ դռների ետևում, բացառությամբ բացման և փակման նիստերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---