ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՀՕՊ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի ղեկավարությամբ կանցկացվեն ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի հերթապահ ուժերի հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի հարցերի համակարգող կոմիտեի քարտուղար գնդապետ Գենադի Սուրկովը: Վարժանքների ընթացքում մշակվելու են տարբեր արտակարգ իրավիճակներում հակաօդային պաշտպանության կառավարման մարմինների եւ հերթապահ ուժերի փոխգործակցության հարցերը: Նշենք, որ զորավարժություններին կմասնակցեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---