Վարչապետն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները

Վարչապետն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, hանդիպմանը ներկա են եղել նաև «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---