Ռուբեն Հայրապետյանը ԱԺ է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումը

Ռուբեն Հայրապետյանը ԱԺ է  ներկայացրել  մանդատից հրաժարվելու դիմումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:

Երեկ պատգամավորը հայտարարություն էր տարածել այն մասին, որ պատրաստվում է վայր դնել իր մանդատը` կապված իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բուժծառայող Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու հետ, որի հետևանքով վերջինս, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---