Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը զրուցել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զարգացող փոխհարաբերությունների շուրջ

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը զրուցել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զարգացող փոխհարաբերությունների շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՊՀ հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը և ամրապնդումը հատուկ կարևորություն ունեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը զրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են երկկողմ կրթական, մշակութային և գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---