ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԼԻՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է առկա լինի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատի ՆԱՏՕ-ի հանձնախմբի նախագահ Բրյուս Ջեքսոնը, որը գլխավորում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ Գերման Մարշալի հիմնադրամի պատվիրակությունը: Բ.Ջեքսոնը նաեւ նշել է ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը: Ինչպես նշել է սենատորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել Բաքու եւ Երեւան այցելելուց հետո, իսկ Ղարաբաղի մայրաքաղաքից հետո կմեկնի Թբիլիսի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---