«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, սակայն ՀՀԿ-ն «դաբրո» չի տալիս

«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, սակայն ՀՀԿ-ն «դաբրո» չի տալիս

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իշխանական «բազառներում» այս պահին ամենամեծ պատառը Գյումրիի քաղաքապետի պաշտոնն է: Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել այդ պաշտոնում: ՀՀԿ-ն, սակայն, նրան համառորեն «դաբրո» չի տալիս:

Այդ պաշտոնին հավակնում է նաև «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուներն են, հիշեցնում է թերթը, մեծամասնական ընտրակարգով Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Մարտան Գրիգորյանը, կրկին մեծամասնականով թիվ 35-ից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը և Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդևան Գրիգորյանը: ԲՀԿ-ից պնդում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, նույնը պնդում են նաև ՀՀԿ-ից: Իշխանական մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն համաձայնության են եկել թեկնածուի շուրջ, և այդ թեկնածուն Սամվել Բալասանյանն է: Ինքը` Բալասանյանը, երեկ թերթի թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ դուք եք լինելու Գյումրիի քաղաքապետի թեկնածուն, պատասխանել է. «Նախնական որոշում չկա, երբ լինի` կհայտարարվի ԲՀԿ-ի կողմից, մինչև չլինի` ո՞նց ասեմ: Եթե որոշեն, կլինեմ, ի՞նչ է եղել»:

Շաբաթներ առաջ թերթի թղթակցի հետ զրույցում Գյումրիում առաջադրվելու պատրաստակամություն էին հայտնել նաև Մարտուն Գրիգորյանն ու Վարդևան Գրիգորյանը: Սերժ Սարգսյանի համար, սակայն, ըստ թերթի աղբյուրների, նախընտրելի թեկնածու է Սամվել Բալասանյանը: Նա համարվում է Սարգսյանի մարդը ԲՀԿ-ում (ի դեպ, Վարդան Ղուկասյանը երեկ մամուլով սպաոնացել էր հրապարակել ՀՀԿ-ին անդամագրվելու Բալասանյանի դիմումը): «Խաղը» այստեղ ուշագրավ է նրանով, որ Գյումրիում, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր ԲՀԿ-ն. եթե Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում դառնա Գյումրիի քաղաքապետ, կստացվի, որ Աժ ընտրություններից մոտ 4 ամիս անց` այնտեղ կրկին հաղթեց ԲՀԿ-ն, ինչը և պահանջում է տրամաբանությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հաղթող անձը` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի ենթական:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---