Իսկանդարյան. Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է այնտեղի պետական ինստիտուտները

Իսկանդարյան. Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է այնտեղի պետական ինստիտուտները

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Արցախի ընտրությունների հետ կապված միջազգային հանրության արձագանքներից առանձնացնում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընի հայտարարությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղքագետը` նշելով. «Նա չի հայտարարել, որ ԵՄ –ն չի ընդունում Արցախի ընտրությունները, նա նշել է, որ իրենք չեն ընդունել այն իրավական շրջանակները, որով անցկացվում են ընտրությւնները, սակայն, որ իրենք չեն ընդունում ընտրությունները, չի ասվել, նման բան առաջին անգամ է տեղի ունենում»:

Քաղաքագետն առանձնացնում է նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախում ցանկացած ընտրություն ամրապնդում է Արցախի ստատուս քվո կարգավիճակը և ԵԱՀԿ հայտարարությունն այն մասին, որ ընտրությւնները չեն ազդի ստատուս քվոյի վրա. «Ես համաձայն եմ այս հայտարարությունների հետ, յուրաքանչյուր ընտրություն Արցախում ամրապնդում է պետական ինստիտուտները, իսկ պետական ինստիտուտների ամրապնդումը պահպանում է այն կարգաիրավիճակը, որն այժմ ունի Արցախը»:

Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգաxմավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---