Ստեփան Գրիգորյանը հորդորում է զգուշավոր լինել «քաղբանտարկյալ» եզրույթի կիրառման հարցում

Ստեփան Գրիգորյանը հորդորում է զգուշավոր լինել «քաղբանտարկյալ» եզրույթի կիրառման հարցում

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջարկում է զգուշավոր լինել «քաղբանտարկյալ» եզրույթի կիրառման հարցում, մասնավորապես ՀԱԿ ակտիվիստի Տիգրան Առաքելյանի գործի առնչությամբ: «Որքան գիտեմ, այդ գործը ոչ մի քաղաքական գործընթացի հետ կապ չունի»,-ասել է նա ասուլիսի ժամանակ: Ըստ Գրիգորյանի, նա չգիտի Տիգրան Առաքելյանին որպես «քաղաքական դեմք»:

Քաղաքագետը հավելել է, որ հանրությունը պետք է ուշադիր լինի, որպեսզի Տիգրան Առաքելյանի գործի ընթացքը թափանցիկ լինի: Գրիգորյանը նշել է, որ ընդհանուր քաղաքական մթնոլորտը երկրում փոխվել է, որի մասին վկայում է նաև հեռուստատեսությամբ ընդդիմադիրների ելույթների իր կատարած մոնիտորինգը: «Այնքան, որքան ընդդիմադիրները են խոսել վերջին կես կամ մեկ տարում, չեն խոսել մեր անկախության տարիներից ի վեր»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---