Միշա Ալոյան. Ես պետք է լավ մարզավիճակում լինեմ ոչ թե հիմա, այլ Օլիմպիադայի առաջին մենամարտի ժամանակ

Միշա Ալոյան. Ես պետք է լավ մարզավիճակում լինեմ ոչ թե հիմա, այլ Օլիմպիադայի առաջին մենամարտի ժամանակ

PanARMENIAN.Net - Լոբնայում տեղի են ունեցել ՌԴ տղամարդկանց բռնցքամարտի հավաքականի ցուցադրական մենամարտերը: Մինչև 52 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Միշա Ալոյանը: «Շատ լավ է, որ մենք ցուցադրական մենամարտի մասնակցեցինք, դրանք որքան հնարավոր է շատ պետք է լինեն: Հիմա բոլոր հմտությունները պետք է հասցնել ավոտմատիզմի: Եվ շատ լավ է, որ ռինգում լուրջ կռիվ գնաց»,-Ալոյանի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

Բռնցքամարտիկը խոստովանել է, որ գոհ է իր մարզավիճակից ու ուժերի լիցք է զգում: «Ես պետք է գերազանց մարզավիճակում լինեմ ոչ թե հիմա, այլ Օլիմպիադայի առաջին մենամարտի ժամանակ: Առջևում դեռ երկու շաբաթ մարզումներ կան: Զուգամարտերի գլխավոր տարբերությունը մրցումներից լարվածության մեջ է»:

Ալոյանը չի պատասխանել այն հարցին, թե ով է լինելու իր գլխավոր մրցակիցը Լոնդոնում: Նա նշել է, որ Օլիմպիադան դա սիրողական բռնցքամարտի գագաթնակետն է, բայց դրա մասին չէ, որ պետք է մտածել: «Ավելորդ մտքերը մրցաշարի մակարդակի մասին կարող են միայն խանգարել: Խոստանում եմ, որ տրամադրվածությունս մարտական է լիենլու»,-հավելել է նա

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---